Հասարակական

Վարչապետի հանձնարարությամբ կվերանայվի ապրիլյան մարտական գործողություններին մասնակիցների ցանկը  

2 րոպեի ընթերցում

Վարչապետի հանձնարարությամբ կվերանայվի ապրիլյան մարտական գործողություններին մասնակիցների ցանկը  

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանը և ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ Ալեքսանդր Ավետիսյանն ընդունել են զորացրված մի խումբ զինծառայողների, ովքեր պահանջում են զինվորական գրքույքներում արձանագրել՝ 2016թ. ապրիլյան քառօրյա մարտերին իրենց մասնակցության փաստը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման մասնակիցներին ներկայացվել են 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած մարտերին վերաբերող իրավական դրույթները, զինգրքույկներում մարտերին մասնակցությունը հավաստող նշումների կարգը։ Զորացրված զինծառայողներն իրենց հերթին ներկայացրել են հիմնավորումներն առ այն, որ որոշակի մասնակցություն են ունեցել ապրիլյան քառօրյա գործողություններում, մինչդեռ զինվորական գրքույքներում որևէ նշում այդ մասին չի կատարվել։

Նիկոլայ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ վարչապետի հանձնարարությամբ առաջիկայում ուսումնասիրվելու են ապրիլյան մարտական գործողություններում ներգրավված ստորաբաժանումների փաստաթղթերը, մասնավորապես վերանայվելու է մասնակիցների ցանկը, որի շնորհիվ էլ ուշադրության կենտրոնում կհայտնվեն զորացրված տղաների բարձրացված հարցերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում