Հասարակական

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհուրդը ընդունեց շահառուների շրջանակն ընդլայնելու առաջարկը

2 րոպեի ընթերցում

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհուրդը ընդունեց շահառուների շրջանակն ընդլայնելու առաջարկը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նիստը հավանության արժանացրեց այն առաջարկը, ըստ որի, հիմնադրամի շահառուներ կդառնան 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն ու զինծառայողները:

« Այն, ինչի մասին խոսվում էր մեկ տարի առաջ, այսօր արդեն իրականություն է դառնում: Կարողանում ենք երկու տարի հետ գնալով՝ 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն ու զինծառայողներին աջակցել: Իհարկե, ցավալի, մարդկային կորուստ է լինում, մարդիկ հաշմանդամություն են ձեռք բերում, բայց տեսնում ենք, որ հանրային աջակցությունն առկա է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Օգոստոսի 9-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կիրականացվեն փոփոխություններ և դրա շահառուներ կդառնան 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն ու զինծառայողները: Գործող օրենքով դրա շահառուներ են հանդիսանում 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում