Հասարակական

Պետական կառավարման համակարգն ուռճացված է և կառավարությունը գնալու է լրջագույն բարեփոխումների. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Պետական կառավարման համակարգն ուռճացված է և կառավարությունը գնալու է լրջագույն բարեփոխումների. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ Հայաստանի պետական կառավարման համակարգն ուռճացված է։ «Կարծում եմ՝ սա ակնհայտ է բոլորի համար, ու այս ուռճացվածության պատճառով շատ դեպքերում անարդյունավետ է աշխատանքը, և մենք կարծում ենք, որ այս ընթացքում նաև դրանում համոզվելու առիթներ ունեցել ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստում ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ բյուջետային հայտերի քննարկման ժամանակ իրենք այնպիսի ծախսերի են հանդիպում, որ չեն կարողանում հավասարակշռված արձագանքել դրան։

«Կառավարության անդամներին կոչ եմ անում, որ պատրաստ լինենք՝ մենք գնալու ենք շատ լուրջ լուծումների ու շատ լուրջ բարեփոխումների: Ի վերջո, ՀՀ քաղաքացիները պետք է իմանան՝ ինչի վրա է ծախսվում ամեն լուման, ամեն դրամը: Սա միանշանակ է, այդպես պետք է լինի: Կառավարման համակարգը ինչպե՞ս է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել, տեղավորել են պետական կառավարման համակարգ»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ այսօր այդպիսի խնդիր դրված չէ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում