Փորձագետը տնտեսության առողջացման ամենալավ ցուցանիշ է համարում տարին ներգաղթով ամփոփելը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տնտեսագետ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն ընթացիկ տարվա վեց ամիսներին գրանցված տնտեսական ցուցանիշները տպավորիչ է համարում՝ նշելով, որ գրեթե բոլոր հատվածներում անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճ է արձանագրվել:

«Վեց ամսվա տվյալներում կան ակնհայտ դրական բաներ, որոնցից կարող ենք սպասումներ ունենալ, իհարկե, կան նաև խնդիրներ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետը: Նրա խոսքով՝ դրականը շինարարության ոլորտի աճն է, բացասականը՝ արդյունաբերության աճի տեմպերի դանդաղումը: Մասնագետն ուրախությամբ փաստեց, որ կտրուկ նվազել է մեկնողների ու ժամանողների թվի բացասական հաշվեկշիռը: «Նշմարվում է մի երևույթ, որով, հնարավոր է, տարին ամփոփենք ներգաղթով, որը ես կհամարեմ տնտեսության առողջացման ամենալավ ցուցանիշը»,- ասաց նա:

Միևնույն ժամանակ, Բագրատ Ասատրյանը նկատեց, որ պետք է օր առաջ լրջորեն մտածել արտահանում/ներմուծում հարաբերակցության առկա պատկերը փոխելու ուղղությամբ: «Այս կիսամյակում դրսևորվեց մի երևույթ, որին տարիներ շարունակ մենք ականատես ենք եղել՝ արտահանում/ներմուծում հարաբերակցության շեղումը դեպի ներմուծման ծավալների ավելի բարձր տեմպերով աճ: Կարծում եմ՝ սա ամենաբացասական երևույթն է»,- նշեց տնտեսագետը:

Վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանն էլ նշեց, որ կառավարության ներկայիս գործունեությունը նախադրյալներ է ստեղծում, որ առաջիկայում տնտեսական ակտիվությունն ավելի մեծ տեմպերով աճի: «Կարևոր ցուցանիշը բյուջետային մուտքերի ավելացումն է: Վեց ամսվա կտրվածքով մենք տեսնում ենք այդ աճը, որի հիմնական մասը վերջին երկու ամսվա հարկային վարչարարության և հարկային ստվերի բացահայտման արդյունքում է գրանցվել: Համոզված ենք, որ երկրորդ կիսամյակում բյուջետային մուտքերի աճն ավելի մեծ տեմպերով կլինի, որը հնարավորություն կտա տնտեսությունում տեղաշարժեր արձանագրել»,- ասաց Մեսրոպ Առաքելյանը:

Հայերեն

Հուլիսի 29-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի կառավարությունն էներգետիկայի ոլորտում տագնապի դրություն է հայտարարել. Moldpres

ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու մասին որոշման նախագծի հանրային լսումը

ԱՄՆ-ն հստակ գիտի՝ ինչ է կատարվում Իրանի միջուկային օբյեկտում, և կարիք չկա, որ Նեթանյահուն հայտնի աշխարհին այդ մասին. Թրամփ

Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Պուշկինի թունելի վերականգնման, Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցերը

«Եղեգիս Ֆեսթ». Կենսաբազմազանության «թեժ կետի» պահպանությունն ու համայնքային զարգացումը՝ մեկ հարթակում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/07/26

Ասիական ինդեքսներն աճել են - 28/07/26

Վիրուսային հեպատիտների հետազոտությունները հասանելի են ու անվճար․ մասնագետները հորդորում են ստուգվել