Հասարակական

Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակել է 2018թ. հուլիս ամսվա ամփոփ վիճակագրությունը

1 րոպեի ընթերցում

Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակել է 2018թ. հուլիս ամսվա ամփոփ վիճակագրությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ2018 թվականի հուլիս ամսվա ընթացքումֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 10 հազար 41 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 2117 հեռախոսազանգի:

Հարկադիր կատարման ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 101 բողոքի:

2018 թվականի հուլիս ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 6793 քաղաքացի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում