Հայ-թուրքական սահմանը հատելիս ձերբակալվել է Բանգլադեշի քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ուժերը ձերբակալել են հայ-թուրքական սահմանն անօրինական հատած տղամարդու:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության լրատվական ծառայությունից, նախնական ստուգման արդյունքով պարզվել է, որ սահմանախախտը Բանգլադեշի Ազգային Հանրապետության քաղաքացի է:

Նա սահմանված կարգով փոխանցվել է ՀՀ իրավապահ ուժերին: Ներկայումս իրականացվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր մանրամասները պարզելու համար:
