101 տարեկան հասակում մահացել է Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մահացել է Ֆրանսիայի օկուպացիայի ժամանակ նացիստների դեմ պայքարած Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամը՝ Արսեն Չաքարյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Monde պարբերականը, Չաքարյանը մահացել է 101 տարեկան հասակում:

Նա մահացել է օգոստոսի 4-ին, Փարիզի հարավային արվարձան Վիլժյուիֆի Պոլ Բրուսի հիվանդանոցում: Արսեն Չաքարյանը մտել է Դիմադրության շարժման մարտիկների խմբի մեջ, որի 22 անդամների 1944 թվականի փետրվարին մահապատժի են ենթարկել Փարիզի արվարձաններից Մոն Վալերիենում:

Ինչպես նշում է պարբերականը, Չաքարյանը մինչև իր կյանքի վերջը հարյուրավոր հանդիպումներ է անցկացրել դպրոցներում, խորհրդատվություն մատուցել զինվորականներին ու քաղաքացիական անձանց, հանդես եկել հեռուստատեսությամբ ու ռադիոյով, հանդիսավոր միջոցառումների ժամանակ:

Հայերեն English Русский

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 03/09/26

Ասիական ինդեքսները նվազել են - 03/09/26

Նիկոլ Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Գերմանիան 250 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ էներգամատակարարումն ապահովելու համար

Հայաստանը Ռուսաստանի հետ քննարկում է մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցմանը ռուսական կողմի մասնակցության հարցը

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները գրեթե լիովին վերականգնվել են

Սեպտեմբերի 1-ը Wildberries-ի գույներով. տոնն ավարտվեց, իսկ դպրոցական զեղչերը շարունակվում են

7.9 մլն դրամ արժողության բջջային հեռախոսներ և կենցաղային այլ իրեր գողանալու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը կալանավորվել

Հայաստան-Չեխիա քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա. ՀՀ նախագահ

Իրանի բանակը հայտնել է Քուվեյթում և ԱՄԷ-ում ամերիկյան կապի համակարգերին և հանգարներին հարվածելու մասին