Հասարակական

ՊՆ-ում քննարկվել են ԶՈՒ ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացման ուղիները

1 րոպեի ընթերցում

ՊՆ-ում քննարկվել են ԶՈՒ ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի բարձրացման ուղիները

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում օգոստոսի 4-ին կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում: Նիստը նվիրված է եղել զինված ուժերի ստորաբաժանումների մասնագիտական պատրաստության մակարդակի առավել բարձրացման, համալրման ու զարգացման ուղիների քննարկմանը:

«Նիստի ընթացքում ներկայացված զեկույցներում անդրադարձ է կատարվել զինանձնակազմի մարտավարամասնագիտական պատրաստության և մարտունակության կատարելագործմանն ուղղված աշխատանքներին, իրականացված և ընթացիկ միջոցառումներին, առկա խնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Առաջիկա անելիքների վերաբերյալ առաջադրվել են որոշակի խնդիրներ, տրվել են հանձնարարականներ»,- նշված է հաղորդագրությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում