Հասարակական

ՀՀ ՊՆ 5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են կուրսանտական դասընթացներ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՆ  5-րդ բանակային զորամիավորումում անցկացվել են կուրսանտական դասընթացներ

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բուհերում տարկետման իրավունքով սովորող ուսանողների համար ռազմամասնագիտական դասընթացների ծրագրի շրջանակներում 2018թ. հուլիսի 2-ից հուլիսի 31-ը ՀՀ ՊՆ 5-րդ զորամիավորումում անցկացվեցին բարձրագույն կրթությամբ շրջանավարտների հավաքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հավաքի մասնակիցները, որոնք նախապես ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում արդեն անցել էին երկուսուկեսամյա դասընթացներ, պարապմունքների վերջնական փուլն անցկացրին «Նուբարաշեն» զինավանում:

Ծրագրով նախատեսված դասընթացների ավարտից հետո շրջանավարտները կընդունեն զինվորական երդում, նրանց կշնորհվի առաջին սպայական «լեյտենանտ» զինվորական կոչումը, և նրանք կանցնեն պայմանագրային զինծառայության որպես դասակի հրամանատարներ, 2 տարի ժամկետով մեկնելով իրենց զորամասեր:

Գերազանց գնահատականով ավարտած շրջանավարտներին կտրվի հնարավորություն՝ անձամբ ընտրելու ծառայության վայրը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում