Հասարակական

Առողջապահության փոխնախարարը դեղագործական ընկերությունների հետ քննարկել է դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգը

1 րոպեի ընթերցում

Առողջապահության փոխնախարարը դեղագործական ընկերությունների հետ քննարկել է դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգը

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի գլխավորությամբ քննարկվել են դեղատոմսով դեղերի բաց թողնման կարգի կիրարկմանն առնչվող հարցեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում ենՀՀ առողջապահության նախարարությունից, այս անգամ քննարկմանը մասնակցել են դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները:

Գործընկերներին առաջարկվել է դեղերը դեղատոմսով դուրս գրելու ընթացքը սահուն կազմակերպելու համար հաշվի առնել ընթացիկ տեխնիկական հարցերը, ներկայացնել առաջարկներ:

Դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները արտահայտել են իրենց մտահոգությունը գործընթացի վերաhսկողության առումով: Այսինքն` կլինեն դեղատներ, որոնք կվաճառեն առանց դեղատոմսի. ինչ մեխանիզմներով են նման դեպքերը կարգավորվելու:

Փոխնախարարը պարզաբանել է, որ բարձրացված հարցը նախարարության ուշադրության կենտրոնում է, քանի որ այսօր էլ կան նման ահազանգեր: Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է, որ այդ առնչությամբ առողջապահական տեսչական մարմնի կողմից իրականացվում են իրազեկման աշխատանքներ:

Միաժամանակ, տնտեսվարողները առաջարկել են ոլորտին առնչվող որոշումներն ընդունելուց առաջ` մինչև ուժի մտնելը, դաշտի շահառուների համար նախատեսել որոշակի ժամանկահատված նախապատրաստվելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում