Հասարակական

Մասիսի քաղաքապետի եղբայրը գրավի դիմաց ազատ կարձակվի

1 րոպեի ընթերցում

Մասիսի քաղաքապետի եղբայրը գրավի դիմաց ազատ կարձակվի

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբարը՝ Գոռ Համբարձումյանը 2 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց Համբարձումյանի պաշտպան Զորայր Հարությունյանը:

«Գրավն, ամենայն հավանականությամբ, կվճարվի այսօր»,-հավելեց նա:

Գոռ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ապրիլի 16-ին Հերացի փողոցում տեղի ունեցած խուլիգանության, ինչպես նաև ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ հրազեն կիրառելու մեջ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում