Հասարակական

ՀՀ ոստիկանության կողմից միջազգային մակարդակով հետախուզվող Արամ Վարդանյանը ձերբակալվել է Դուբայում

1 րոպեի ընթերցում

ՀՀ ոստիկանության կողմից միջազգային մակարդակով հետախուզվող Արամ Վարդանյանը ձերբակալվել է Դուբայում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Արաբական Էմիրությունների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյից հուլիսի 30-ին ՀՀ ոստիկանության Ինտերպոլի ԱԿԲ տեղեկատվություն է ստացվել, որ նույն օրը Դուբայի օդանավակայանում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող, 1971 թ. ծնված Արամ Վարդանյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ վերջինիս արտահանձնման գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում