ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղեկություն չունի կառույցի ղեկավար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը առայժմ տեղեկություն չունի կառույցի ղեկավար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ասել է ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

«Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, հուլիսին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեկնել է Երևան՝ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ որպես վկա ցուցմունք տալու նպատակով, այլ տեղեկատվության ՀԱՊԿ-ի քարտուղարությունը չի տիրապետում»,- նշել է Վլադիմիր Զայնետդինովը:

ՀՔԾ-ն քննիչի կողմից հուլիսի 27-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատարան ժամանած Խաչատուրովը հայտնել է, որ չի ընդունում իր դեմ ներկայացրած մեղադրանքները: Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը:

Հայերեն English Русский

Քաշմիրում բախումների զոհ է դարձել առնվազն 20 մարդ

Դիլիջանը երկրորդ տարին անընդմեջ ճանաչվել է բիզնես միջոցառումների լավագույն միջազգային ուղղությունը MICE Excellence Awards մրցանակաբաշխության շրջանակում

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 անշարժ գույք, տասնյակից ավելի շարժական գույքեր

Աննա Հակոբյանի՝ իր կյանքի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հաղորդումն ուսումնասիրման փուլում է. ՔԿ

Հայաստանում վերջին տարիներին գրանցված տնտեսական բարձր աճի օգուտները հավասարապես հասանելի չեն երկրի բոլոր բնակիչներին. Համաշխարհային բանկ

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում 126 հրշեջ է տուժել կրակի դեմ պայքարի ժամանակ

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

Իրաքի վարչապետն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ԱՄՆ-ի և Սաուդյան Արաբիայի հարվածների պատճառով

Հայաստանում կայանալիք COP17-ի Կանաչ գոտին կհյուրընկալի գիտական, մշակութային և բնապահպանական հարյուրավոր նախաձեռնություններ

Բազմազան ուտեստներ, համերգային ծրագիր. Ստեփանավանը կհյուրընկալի Խորովածի փառատոնը