ՊԵԿ-ն արձագանքում է Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ակցիա իրականացրած բնակիչներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հուլիսի 20-ին Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ակցիա են իրականացրել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի մի խումբ բնակիչներ՝ մոտ 20 րոպե փակելով մաքսակետի մուտքը: Մաքսակետի աշխատակիցները լսել են ակցիայի մասնակիցների բողոքը և պարզել են, որ դժգոհությունը կապված է ձմերուկի ներկրման ընթացքում սահմանված համապատասխան օրենսդրական կարգավորումների հետ: Բագրատաշենի բնակիչներից մեկը, նախօրեին՝ հուլիսի 19-ին, փորձել է Վրաստանից ներկրել 2-ից ավելի ձմերուկ, սակայն մաքսակետի աշխատակիցները չեն թույլատրել:

ԻՆչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում ենՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այս կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն պարզաբանում է. ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-Ն որոշման պահանջներին համապատասխան անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող «ուտելի մրգերի և ընկույզների, ցիտրուսային մշակաբույսերի և սեխի կեղևների և կճեպների» յուրաքանչյուր տեսակից 50 կգ-ը չգերազանցող մասը չի համարվում ակնհայտ առևտրային քանակություն:

Սակայն, համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշման, վերոհիշյալ՝ բարձր բուսասանիտարական ռիսկայնությամբ ենթակարանտինային արտադրանքի միայն մինչև 5կգ-ի Հայաստանի Հանրապետություն (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի:

Հաշվի առնելով վերոգրյալը հայտնում ենք, որ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց կողմից 5կգ-ից ավել խնդրո առարկա՝ բարձր բուսասանիտարական ռիսկայնությամբ ենթակարանտինային արտադրանքի ներմուծումը ՀՀ տարածք կարող է թույլատրվել միայն ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի՝ ՀՀ մաքսային մարմիններին ներկայացման դեպքում:

Հայերեն

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Մ-1 և Մ-2 ճանապարհներին նախատեսվում է արգելել գովազդային վահանակների տեղադրումը

674 միլիոն 758 հազար դրամ ներդրմամբ Փամբակում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 6 ծրագիր

Ուկրաինայի ԱԳ նախարարը հավաստիացրել է, որ իրանական նավին հարվածը միտումնավոր չի եղել. Արաղչի

Հայաստանում կսահմանվի օտարերկրյա որդեգրման ոլորտում գործող կազմակերպությունների վերահսկողության նոր կարգ

Ոստիկանները հայտաբերել են հետախուզվողների, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ

Ներքին Գետաշենի ավագ սերունդն արդեն ժամանցի և զբաղվածության կենտրոն ունի

Հորդանանը հաստատել է Իրանի կողմից իր տարածքի ուղղությամբ հրթիռների արձակումը

«Խորովածի համահայկական 13-րդ փառատոն». Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացման հնարավորությունները

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանը

Զելենսկին ԱՄՆ-ում հանդիպել է Սենատի և Lockheed Martin ընկերության ներկայացուցիչների հետ