Չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կդադարեցվի. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում բոլոր իրավապահ մարմինները գիտեն, համոզվել են, որ որևէ գործի քննության համար չկա սահմանափակում: Հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսինքն, մենք չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որը քաղաքական որոշմամբ կանգնեցվի: Սրանով ամեն ինչ ասված է: Մենք նաև չենք ունենալու այնպիսի քրեական գործը, որը վարող քննիչի դերում կհայտնվի ՀՀ վարչապետը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ամեն կերպ ծաղրել է հեղափոխության գաղափարները՝ ՀՀ վարչապետը նշեց, որ դա վառ, անհերքելի ապացույցն է այն բանի, որ Հայաստանում տեղի է ունեցել սիրո և համերաշխության հեղափոխություն:

«Եթե նայենք, ով երբ ինչի համար է ծաղրել, ապա այդ ցանկը կարելի է շարունակել: Կոչ եմ անում դրա վրա ժամանակ չծախսել: Մենք չենք կարող լինել անսխալ, բայց բացառում եմ այնպիսի իրավիճակ, որ մենք կաշկանդված լինենք դրանք շտկելու ճանապարհին: Այո, մենք կարող ենք սխալվել կադրային հարցում, բայց մեզ ոչինչ չի խանգարում դա ուղղելու հարցում: Շնորհակալ եմ հանրությանն աջակցության համար»,-նշեց ՀՀ վարչապետը:

Հայերեն English

Խաղաղությունն առաջին հերթին գիտակցված և ռազմավարական ընտրություն է. Արարատ Միրզոյանի ելույթը՝ «Մանամայի երկխոսություն» ֆորումի պանելային քննարկմանը

Հնդկաստանի իշխանությունները ցիկլոնի պատճառով տարհանում են երկրի արևելյան ափի բնակիչներին

Հայտնի են Բուլղարիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Հայաստանի առաջին պետական տիկնիկային թատրոնը ներկայանում է ստեղծագործական նոր շնչով

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Հայաստանի հրաձգության հավաքականը սկսում է պայքարն աշխարհի վարկանիշային առաջնությունում

Հրդեհ Մրգաշեն բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ

«Նոր գիրք»-40/26. Սիմոնյան, Ուելս, Չրնիչ

Հուսով եմ՝ մի օր հայի կուղարկեմ տիեզերք. ՏՏ ոլորտում Հայաստանի պետական մրցանակակիր Քեմ Ղաֆարիանի հարցազրույցը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում նոյեմբերի 2-ին Հայաստանն ունի երկու մասնակից