2021-ից ընդերքօգտագործողները բնապահպանական հարկ են վճարելու թափոնների տեղադրման կամ պահման համար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հարկային օրենսգրքի hամաձայն ՝ ընդերքօգտագործողները 2021 թվականից պարտավոր են ընդերքօգտագործման թափոնների տեղադրման կամ պահման համար վճարել բնապահպանական հարկ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում հիշեցնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը:

Նրա խոսքով՝ 2016 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունվել է «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-161-Ն օրենքը (ինչը ուժի մեջ է մտել 2017 թվականի մայիսի 4-ին): Օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների շրջանակներում մշակվել են մի շարք ենթաօրենսդրական իրավական ակտեր, որոնք ընդունվել են ՀՀ կառավարության կողմից: « Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 60 ամսվա ընթացքում, ընդերքօգտագործողները պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել օրենքի պահանջներին՝ միաժամանակ սահմանված կարգով բնապահպանության նախարարություն ներկայացնել ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանները և ֆինանսական երաշխիքները»,-նշված է Վարդանյանի գրառման մեջ:

Հայերեն Русский

ԲՏԱ և ՆԳ նախարարները քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանին դժվարին ժամանակներում ցուցաբերած աջակցության համար

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ

Քամու հետևանքով Երևանում և մարզերում տապալվել են ծառեր, պոկվել են էլեկտրալարեր, փակվել՝ ճանապարհներ

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին