Հասարակական

Հարյուրավոր կեղծ նպաստառուներ հաշվառելու գործով Ստեփանավանում ձերբակալվել է 4 անձ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի դատախազության նախաձեռնությամբ մարզի սոցիալական աջակցության ոլորտում բացահայտված դեպքերի կապակցությամբ մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ չարաշահումների մասին փաստական տվյալներ:

«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, պարզվել է, որ Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության թվով 5 աշխատակիցներ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, սկսած 2007թ.-ից, տարբեր ժամանակահատվածներում, մինչև 2018թ. հունիս ամիսը, առանց մի շարք քաղաքացիների գիտության, Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մտցրել նրանց սոցիալապես անապահովության վերաբերյալ և ապօրինի ձևակերպել ընտանեկան նպաստներ:

Նրանք այդ գումարները նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով, նրանց անունների դիմաց ստորագրելով, «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքներն սպասարկող բաժանմունքների փոստատարներից անձամբ ստացել և այդ կերպ խարդախության եղանակով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար: Քննության այս փուլի դրությամբ ձեռք բերված տվյալներն առերևույթ վկայում են, որ 2007թ.-ից մինչև 2018թ. հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում Ստեփանավանի տարածքային գործակալությունում ապօրինի հաշվառվել են հարյուրավոր կեղծ նպաստառուներ:

Նրանց անվամբ ձևակերպված նպաստի գումարները տևական ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր ամիս «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքի աշխատակիցների միջոցով փոխանցվել են գործակալության աշխատակիցներին:Թեև նախաքննության սկզբնական փուլում ամբողջությամբ վերականգնվել էր պետությանը պատճառված շուրջ 15 մլն ՀՀ դրամի չափով վնասը, սակայն արդեն իսկ ակնհայտ է դարձել, որ վերը հիշատակված փաստական տվյալների առկայության պայմաններում պետությանը պատճառված վնասի չափը զգալիորեն գերազանցում է քրեական գործի հարուցման հիմքում դրված չափին:

Քննությամբ ի հայտ եկող նոր հանգամանքների բերումով, պետությանը պատճառված վնասի չափն անընդհատ աճի միտում ունի, ինչը վերջնական կճշգրտվի և կներկայացվի քննության ավարտական արդյունքներով: 2018թ. հուլիսի 19-ին ՀՀ քրեական օրենսգրքին 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են ՀՀ Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության թվով 4 աշխատակիցները:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կոռուպցիոն սխեմայում ներգրավված իրավասու անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքին իրավական գնահատական տալու, ինչպես նաև պետությանը պատճառված վերջնական վնասի չափը ճշտելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Русский

Ճապոնիայի ափերի մոտ 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ուկրաինայի տարածքով գազի տարանցիկային մատակարարման վերականգնումը կհանգեցնի Եվրոպայում դրա գնի նվազմանը. Սլովակիայի վարչապետ

Հայտնի են Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակչի մասնակից բոլոր ակումբները

Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ դեմ է Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների վերսկսմանը

Համաշխարհային բանկը 432 մլն դոլար կտա Ուկրայինաին տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման նպատակով

Tesla ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում գրանցել է վաճառքի իր նվազագույն ցուցանիշը պատմության մեջ

Ռուս-հայկական համալսարանը և SPRING PR-ը Doing Digital Forum 2025-ի շրջանակում հուշագիր են կնքել

Վարչապետը ներկա է գտնվել Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Բարձր տեխնոլոգիական ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը

ԵՄ-ում հայտարարել են, որ օտարերկրյա գործակալների և ԶԼՄ-ների ստանդարտների մասին օրենքները կխանգարեն Վրաստանի ինտեգրմանը ԵՄ-ին

Դատական քննությամբ ավարտված քրեական գործերով 2024 թվականին վերականգնվել է շուրջ 215 միլիոն դրամ. ՀՀ դատախազություն