Հասարակական

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դեղատներում իրականացնելու է իրազեկման աշխատանքներ

1 րոպեի ընթերցում

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը դեղատներում իրականացնելու է իրազեկման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից (18.07.2018թ. N 371-Ա հրաման) սույն թվականի հուլիսի 19-ից հուլիսի 24-ը ներառյալ դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտներում իրականացվելու են իրազեկման աշխատանքներ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

Իրազեկման աշխատանքները բխում են դեղատոմսերի գրման և դեղերի բաց թողնելու կարգով սահմանված պահանջների կիրարկման ընթացքում առաջացող խնդիրների վերհանման, դրանցով պայմանավորված հնարավոր խախտումները կանխելու, հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու, բացատրական աշխատանքներ կատարելու, մեթոդական աջակցություն տրամադրելու դեղատնային գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների իրավունքներից։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայցում է աջակցություն կատարվող աշխատանքներին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում