Հասարակական

Նոր ծրագրով կառավարությունն ակնկալում է նպաստել անդրսահմանային տարածքների տնտեսական զարգացմանը

1 րոպեի ընթերցում

Նոր ծրագրով կառավարությունն ակնկալում է նպաստել անդրսահմանային տարածքների տնտեսական զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի իրականացումն ապահովող 2018-2020 թվականների միջոցառումների ծրագրին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ծրագրի ընդունումը կնպաստի անդրսահմանային տարածքների տնտեսական զարգացմանը, արտադրության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, անդրսահմանային տարածքներում մարդկային ռեսուրսների զարգացմանը:

Ակնկալվում է, որ այն կխթանի անդրսահմանային տարածքներում ժողովրդագրական վիճակի բարելավումը, ծնելիության բարձրացումը, միգրացիոն հոսքերի նվազումը, լրացուցիչ աշխատուժի ներգրավումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը, այդ թվում՝ բեռնափոխադրումների ինտենսիվացումը, տարանցիկ բեռնափոխադրման ծավալների մեծացումը, ինչպես նաև տարածքային և տեղական կառավարման որակի բարձրացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում