Տարոն Մարգարյանն առաջիկայում կհրավիրվի ԱԱԾ.  Վանեցյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան» հիմնադրամում ստուգումները հասնում են ավարտական փուլին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Նա ընդգծեց, որ ուսումնասիրվող նյութի ծավալները շատ մեծ էին:

Խոսելով Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին ԱԱԾ կանչելու մասին՝ Վանեցյանն ասաց. «Տարոն Մարգարյանն այս փուլում դեռևս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի՝ առաջիկայում»:

ԱԱԾ պետն ընդգծեց, որ Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ չեն հայտնաբերվել:

Անդրադառնալով ավելի վաղ հրապարակված տեսանյութին՝ նա ասաց, որ ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի հակազդման գծով վարչապետի օգնական Արեն Մկրտչյանը անհրաժեշտ նյութերը փոխանցել է ԱԱԾ-ին: «Դրանցով իրականացվում են ուսումնասիրություններ, որոնցով ևս կլինեն կոնկրետ միջոցառումներ»,- հայտարարեց Վանեցյանը:

Հունիսի 13-ին հայտնի էր դարձել, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում հաղորդում է ստացվել ՀՀ քաղաքացիներ Վ.Գ.-ից և Ա.Խ.-ից այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, կառուցապատման և գույքի ձևակերպման համապատասխան թույլտվություններ տրամադրելու դիմաց, բացի օրենքով սահմանված վճարումներից, իրենց պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է: Հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 կետի («Պաշտոնական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն») հատկանիշներով: Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երևան» հիմնադրամի աշխատասենյակներում քրեական գործով կատարվել են խուզարկություններ: Իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ` քաղաքացիներից գումարների հավաքագրման հանգամանքները, ծախսերի ուղղությունները և նպատակայնությունը, ինչպես նաև օրինականությունը պարզելու ուղղությամբ:

«Երևան» հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանը ձերբակալվել էր:

Հայերեն English Русский

Կոնֆերենցիաների լիգա. «Նոա»-ն դուրս եկավ հաջորդ փուլ, «Փյունիկ»-ը լքում է պայքարը

Փրկարարները հայտնաբերել են մառախուղի պատճառով մոլորված քաղաքացուն

ԶՈՒ ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է կարգապահության և իրավախախտումների կանխարգելման հարցեր

Հայ-չինական հարաբերությունները գտնվում են քաղաքական երկխոսության բարձր մակարդակի վրա՝ ստանալով ռազմավարական բնույթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Հարավային Կովկասում ձևավորվում է խաղաղության, համագործակցության և փոխկապակցվածության նոր ժամանակաշրջան. ՉԺՀ դեսպան

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավի անցկացման համար կհատկացվի շուրջ 23.9 մլն դրամ

Խուդաթյանն Իրանի փոխարտգործնախարարի հետ քննարկել է էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը

Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողությունները

«Wildberries»-ը հաշվարկում է լոգիստիկ ենթակառուցվածքի միջադեպերից տուժած վաճառողների վնասները

Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոն