Հասարակական

«Սանիթեք»-ն աղբահանության ոչ պատշաճ իրականացման համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը

1 րոպեի ընթերցում

«Սանիթեք»-ն աղբահանության ոչ պատշաճ իրականացման համար հայցում է քաղաքացիների ներողամտությունը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սանիթեք» ընկերությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին տեխնիկական խափանումներ են գրանցվել աղբահանության աշխատանքների կազմակերպման գործընթացում, ինչի պատճառով Երևան քաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունը հայցում է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար։

«Այս պահին զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում հակաճգնաժամային պլանի մշակման, ինչպես նաև աղբահանության աշխատանքները բնականոն հունի բերելու ուղղությամբ։ Ընկերության աշխատակիցները փորձում են հնարավորինս արագ շտկել ստեղծված իրավիճակը»,- ասվում է «Սանիթեք»-ի հայտարարության մեջ:

Ընկերությունը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում կհրավիրի մամուլի ասուլիս ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու և լրագրողների հարցերին պատասխանելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում