Ադրբեջան այցելած հայկական արմատներով բլոգերը հայտնել է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջան այցելած հայկական արմատներովբելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մովսեսովը հայտնում է, որ իր մոտ ամեն ինչ կարգին է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մովսեսովը հայտնում է իր բլոգում հրապարակված տեսանյութում:

«Երեկ երեկոյան ես հասել եմ անվտանգ վայր: Այժմ ուրախությամբ հայտնում եմ, որ ամեն ինչ լավ է: Հետապնդումը սահմանի մյուս կողմում է մնացել: Ադրբեջանը լուռ է, լավ է: Սպասեք նորությունների»,- նշել է Մովսեսովը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր արձագանքողներին:

Բլոգերը նախորդ տեսանյությում հայտնել էր, որ Ադրբեջանը հուլիսի 13-ին իր նկատմամբ հետախուզում է հայտարարել, իսկ ինքն արդեն լքել է Բելառուսը:

«Երեկ Ադրբեջանն իմ նկատմամբ հետախուզում է հայտարարել: Ես արդեն լքել եմ իմ երկիրը, սակայն իմ անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեռևս չեմ կարող ասել, թե ուր եմ գնում: Այն բոլոր երկրներին, որոնք ինձ իրենց համախոհն են համարում, խնդրում եմ իմ իրավիճակի հետ կապված քայլեր ձեռնարկել: Այն հետևորդները, որոնք չեն կարող ոչնչով օգնել խնդրում եմ տարածեն այս տեսանյութը: Իմ կյանքը հիմա վտանգված է: Ինձ ամեն քայլի հետևում են, հավատացեք, ես գիտեմ, թե ինչ եմ ասում: Եթե ես 3 օր հետո կապի դուրս չգամ, դա կնշանակի, որ ինձ հետ ինչ-որ վատ բան է պատահել»,-հրապարակած տեսանյութում նշել էր Մոսեսովը:

Բլոգերը գրել էր, որ ինքն Ադրբեջան այցելել է խաղաղ, զբոսաշրջության նպատակով և որ իր հրապարակած տեսանյութի նպատակը խաղաղ է եղել:

«Իմ հասցեին համացանցում ամենից շատ հնչող մեղադրանքն այն է, որ իմ հրապարակած տեսանյութն ունի սադրիչ նպատակ և որ ադրբեջանցիներին վարկաբեկելու համար ինչ-որ երկիր ինձ գումար է տվել»,-ասել էր բլոգերը:

«Ես Ադրբեջան խաղաղությամբ եմ այցելել, ինչպես և այցելում եմ այլ երկրներ: Տեսանյութում նշել եմ, որ նպատակը մարդկանց ցույց տալն է այնպիսին, ինչպիսին նրանք կան: Տեսանյութում հրապարակել եմ մարդկանց, ովքեր ինձ կացարան են տվել, հաց են տվել, օգնել ճանապարհ գնալ, սակայն բոլորը այդ տեսանյութում միայն բացասականը տեսան»,-հավելել էր նա:

Բելառուսական անձնագրով Ադրբեջան անցած հայկական արմատներով բլոգերը մեկ այլ տեսանյութում էլ անդրադառնալով Ադրբեջան կատարած այցին, հայտնել էր, որ սպառնալիքներ է ստանում:

Հայերեն

Գազայի հարցով Խաղաղության խորհուրդը մտադիր է առաջիկա ամիսներին անկլավում ներդնել նոր կառավարման համակարգ

Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու դեպքով կա ձերբակալված․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը և պատրաստվում է մոբիլիզացիայի. Զելենսկի

ՀՀ դեսպանն ու Կիպրոսի պաշտպանության նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման հեռանկարները

Շատրվաններ, թարմացված կանաչապատ գոտիներ, ժամանակակից լուծումներ. Ախուրյանի կենտրոնական պուրակ հիմնանորոգվում է

Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին 52 և 70–ամյա քաղաքացիները վնասվածքներ են ստացել

Պաղեստինի նախագահը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել իսրայելական հարձակումները կանխելու համար

Գյումրիում հաշվառված է 2465 ոչ հիմնական շինություն

Նորակառույց շենքում բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար ձևաչափով՝ առանց նոտարի

ՇՄ նախարարությունն առաջարկում է պետական հաշվառման վերցնել օդի վրա վնասակար ներգործություն ունեցող 2440 կազմակերպություն