ԱԳՆ-ն կապի մեջ է արմատներով հայ բելառուս բլոգերի հետ, ում խոսքով՝ իր կյանքին վտանգ է սպառնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ակնկալում է, որ Բելառուսը քայլեր կձեռնարկի իր քաղաքացու՝ հայկական արմատներով բլոգերի անվտանգությունն ապահովելու համար: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Վլադիսլավ Մոսեսովի տարածած տեսանյութին, որում նա նշում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում Ադրբեջան այցից հետո: «Մենք կապի մեջ ենք նրա հետ, այս պահին քայլեր ենք ձեռնարկում գնահատելու վտանգավորության աստիճանն ու հնարավոր աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Տիգրան Բալայանը:

Ադրբեջան այցելած հայկական արմատներովբելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովն իր տարածած տեսանյութում ասել էր, որ Ադրբեջանը հուլիսի 13-ին իր նկատմամբ հետախուզում է հայտարարել, ինչից հետո ինքն արդեն լքել է Բելառուսը: «Երեկ Ադրբեջանն իմ նկատմամբ հետախուզում է հայտարարել: Ես արդեն լքել եմ իմ երկիրը, սակայն իմ անվտանգության նկատառումներից ելնելով՝ դեռևս չեմ կարող ասել, թե ուր եմ գնում: Այն բոլոր երկրներին, որոնք ինձ իրենց համախոհն են համարում, խնդրում եմ իմ վիճակի հետ կապված քայլեր ձեռնարկել: Այն հետևորդներին, ովքեր չեն կարող ոչնչով օգնել, խնդրում եմ տարածեն այս տեսանյութը: Իմ կյանքը հիմա վտանգված է: Ինձ ամեն քայլի հետևում են, հավատացեք, ես գիտեմ, թե ինչ եմ ասում: Եթե ես 3 օր հետո կապի դուրս չգամ, դա կնշանակի, որ ինձ հետ ինչ-որ վատ բան է պատահել»,-հրապարակած տեսանյութում նշել է Մոսեսովը: Բլոգերը գրել է, որ ինքն Ադրբեջան այցելել է խաղաղ, զբոսաշրջության նպատակով և հրապարակված տեսանյութն իր հանդիպած մարդկանց ներկայացնելու նպատակն է հետապնդել և ինքը համացանցում սպառնալիքներ է ստացել:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է

Վահե Գևորգյանը ԿԼ-ում «Ալաշկերտ»-ի առաջին խաղը հաջող է համարում

«Փյունիկ»-ը հաղթեց Կոնֆերենցիաների լիգայի մեկնարկային խաղում

Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների թիմը երևանյան ԵԱ-ի կիսաեզրափակչում է

«Ալաշկերտ»-ը ոչ-ոքի ավարտեց ԿԼ-ի որակավորման առաջին խաղը

Չարենցավանի համայնքային ոստիկանները թմրանյութ տեղադրողներին ձերբակալել են «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին

Հուլիսի 12-ին ոչ ոք չոր չի մնալու. Տիգրան Ավինյան

Քրեական ոստիկանների արդյունավետ գործողության արդյունքում հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ․-ից ավելի մեթամֆետամին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի դեմ գործողությունները վերսկսելու պատրաստակամության մասին

ԱՄՆ-ի և Սուրբ Աթոռի պետքարտուղարները քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմին բանակցությունների միջոցով վերջ դնելու ջանքերը