Հասարակական

Կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված՝ ոստիկանապետի հրամանով սկսվել է ծառայողական քննություն

1 րոպեի ընթերցում

Կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված՝ ոստիկանապետի հրամանով սկսվել է ծառայողական քննություն

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված ոստիկանությունում ծառայողական քննություն է սկսվել: «Արմենպրես»-ին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ ծառայողական քննությունն անցկացվում է Վալերիյ Օսիպյանի հրամանով:

Հուլիսի 14-ի երեկոյան Վայոց ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան, ով ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ)։ Նախաձեռնության անդամներն արգելափակել էին Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ էր մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ էին հնչեցնում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում