Հասարակական

«Արմենպրես»-ի և լիբանանահայ պարբերականների ղեկավարները քննարկել են սփյուռքահայ տպագիր մամուլի խնդիրները

1 րոպեի ընթերցում

«Արմենպրես»-ի և լիբանանահայ պարբերականների ղեկավարները քննարկել են սփյուռքահայ տպագիր մամուլի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպանատանը ընթացիկ տարվա հուլիսի 10-ին անցկացվել է քննարկում, որին մասնակցել են «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, լիբանանահայ «Ազդակ», «Արարատ», «Զարթոնք» օրաթերթերի գլխավոր խմբագիրներ Շահան Գանտահարյանը, Անի Եփրեմյանը, Սևակ Հակոբյանը և դեսպան Սամվել Մկրտչյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել սփյուռքահայ տպագիր մամուլի խնդիրներին, Հայաստանի լրատվամիջոցների հետ համագործակցությանը՝ առաջնորդողների և վերլուծականների կանոնավոր փոխանակման առումով:

Առանձնահատուկ ուշադրություն է նվիրվել լիբանանահայ երեք օրաթերթերին՝ որպես սփյուռքի հայ մամուլի յուրօրինակ հրատարակությունների: Դիտարկվել են օրաթերթերի սփռման շրջանակների ընդլայնման, երիտասարդ ընթերցողներին ներգրավման ուղղությամբ ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլեր: Մասնակիցները կարևորել են առաջիկայում խորհրդաժողովի անցկացումը, որը նվիրված կլինի հայ տպագիր մամուլի (օրաթերթերի) օրակարգային հարցերին:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում