Պետական վերահսկողական ծառայությունն առաջիկայում կթակի քաղաքապետարանների և երկու նախարարությունների դռները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական վերահսկողական ծառայությունն առաջիկայում ուսումնասիրություններ կիրականացնի քաղաքապետարաններում, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների ու Սփյուռքի նախարարություններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ծառայությանպետԴավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե որ գերատեսչություններն են այս պահին ուշադրության կենտրոնում: Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարությունում ներկայում չեն կարողանում իրականացնել իրենց վերահսկողական գործառույթները առկա քրեական գործերի պատճառով, որոնցում ներգրավված են ՊՆ պաշտոնյաներ:

«Սպասում ենք այդ քրեական գործերի ավարտին, բայց մենք զինվորական կենտրոնական հավաքակայանում մշտադիտարկում անում ենք, վարչապետին և պաշտպանության նախարարին ներկայացնելու ենք փոփոխությունների մեր առաջարկությունները՝ կապված զորահավաքի կազմակերպման հետ»,-ասաց Դավիթ Սանասարյանը։ Նա տեղեկացրեց, որ առաջարկությունները վիճակահանության կարգին չեն վերաբերի, այլ՝ դրանից առաջ իրականացվող գործընթացներին:

Անդրադառնալով իրենց աշխատանքի արդյունքներին՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ հուլիսի 10-ին Գլխավոր դատախազությանը ներկայացնելու է «Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի» հետ կապված գողության դեպք. խոսքը միլիոններ արժեցող գողացված տրանսֆորմատորի մասին է: Սանասարյանը նկատեց, որ իրենց կառույցը փոքր աշխատակիցներ ունենալով բավականին տաժանակիր աշխատանք է կատարում՝ իրականացնելով նաև կանխարգելիչ գործառույթ: «Որոշ գերատեսչություններ նախկինում արել են այս կամ այն գործողությունները, բայց նոր իրավիճակում էլ չեն անի, քանի որ գիտեն, որ այդ թվում Պետական վերահսկողության ծառայությունն այցելելու է իրենց»,-հավելեց պաշտոնյան:

Պետական վերահսկողական պետը վստահեցրեց՝ իրենց համար չկա մի անուն, որն անձեռնմխելի է, բոլոր անուններին, որոնք մսխել են պետական միջոցները, անդրադառնալու են: Առաջիկայում ուսումնասիրության արդյունքներ կներկայացնեն նաև Հյուսիս-հարավ տրանսպորտային ծրագրի վերաբերյալ:

Հայերեն English

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ»–ի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի

Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը

Երևանում շահագործվող շատրվանների աշխատանքը նոյեմբերի 1-ից կդադարեցվի

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ծանրորդ Գոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարն ԱԱ-ում

Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել երկարաձգել Արևմտյան Սահարայում առաքելության գործունեության ժամկետը. լրատվամիջոցներ