Հասարակական

Վարչապետը ներկայացրեց նվեր ստացած գրքերն ու խորհուրդ տվեց ծննդյան տոներին միմյանց գիրք նվիրել

2 րոպեի ընթերցում

Վարչապետը ներկայացրեց նվեր ստացած գրքերն ու խորհուրդ տվեց ծննդյան տոներին միմյանց գիրք նվիրել

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության նիստի ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց այն գրքերի ցանկը, որոնք գործադիրին նվիրել է «Անտարես» հրատարակչությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ գրքերի ցանկում է Հրաչյա Սարիբեկյանի «Երկվորյակների արևը», «Այնտեղ, որտեղ աչքերդ երբ բացես», «Ապուշների ուղևորությունը», Գուրգեն Խանջյանի «Ենոքի աչքը», Գրիգի «Հիսուսի կատուն», Արամ Ավետիսի «Կույր կետադրություն», Արթուր Միկոյանի «Օտար լույս, Դիանա Գրիգորյանի «Դուռը թակում եմ», Արամ Պաչյանի «Օվկիանոս», «Ռոբինզոն», Արփի Ոսկանյանի «Չի վաճառվում», Առաքել Սեմիրջյանի «Հետողորմյա», Վահրամ Մարտիրոսյանի «Սերը Մոսկվայում» և այլ գրքեր:

Վարչապետը խորհուրդ տվեց ծննդյան տոներին գնալիս միմյանց գրքեր նվիրել, հատկապես ժամանակակից գրողների գրքեր: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ կոչ արեց ոչ միայն նվիրել, այլ նաև կարդալ այդ գրքերը, փոխանակվել գրքերով, քանի որ նախարարներին տարբեր գրքեր են բաժին հասել:

«Շնորհակալություն եմ հայտնում, որ ինձ բարակ գիրք են նվիրել», - կեսկատակ ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այս ցանկից բավականին բան կարդացել է արդեն:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում