Տարոն Մարգարյանը հանդիպել է ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների հետ. հրաժարականի մասին չի խոսվել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամների հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Ռոզա Սիրունյանը:

«Նա ընդամենը շնորհակալություն է հայտնել համատեղ գործունեության համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ռոզա Սիրունյանը: Լրագրողների ճշտող հարցին, թե նրա խոսքում եղե՞լ են հրաժեշտի շեշտադրումներ, Ռոզա Սիրունյանը նշեց, որ ոչ:

«Ավելին ոչինչ չեմ կարող ասել, եթե հրաժարականի հետ կապված ինչ-որ բան լինի, ինձնից շուտ կիմանաք այդ մասին»,-ասաց Ռոզա Սիրունյանը:

Ռոզա Սիրունյանը նշեց, որ այս տարիների ընթացքում Տարոն Մարգարյանը Երևանի համար շատ բան է արել: Նրա խոսքով՝ եթե նույնիսկ հրաժարական տա, միևնույն է նա շարունակելու է մնալ քաղաքացի, ով մտածելու է Երևանի մասին: Լրագրողները խնդրեցին Ռոզա Սիրունյանին ներկայացնել իր կարծիքն այն տեսանյութի վերաբերյալ, որը պատմում էր Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին:

«Ես ոչինչ չեմ կարող ասել, ոչինչ չգիտեմ: Ամեն դեպքում, յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխան տալիս իր արարքների համար»,-ասաց նա:

Լրատվամիջոցներում լուրեր են հայտնվել, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական է տվել:

Հայերեն English Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ