Վարչապետը հավաստիացնում է՝ զորամասերում իրենց աշխատանքը պատշաճ չկատարած մարդիկ ենթարկվելու են պատասխանատվության

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ զորամասերում իրենց աշխատանքը պատշաճ մակարդակով չկատարած մարդիկ կենթարկվեն պատասխանատվության:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի կենտրոնական զինկոմիսարիատ այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց վարչապետ Փաշինյանը՝ անդրադառնալով հագուստի և հարցերի հետ կապված խնդիրներին:

«Տարբեր տեղեկատվություն ենք ստացել: Որոշ զորամասերում լավ է, որոշներում խնդիրներ կան: Մի քանի զորամասերի հետ կապված՝ քննարկումներ են ընթանում, և կադրային լուծումներ կլինեն: Այն մարդիկ, ովքեր պատշաճ մակարդակով չեն կատարել իրենց աշխատանքը, կենթարկվեն համապատասխան պատասխանատվության»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի հավաստմամբ՝ հենց առաջին օրից Գլխավոր շտաբից իրեն զեկուցել են, որ մատակարարման առումով խնդիրներ չկան: Եվ քանի որ մատակարարման խնդիրներ չկան, հետևաբար, խնդիրն իրագործման մեջ է:

Հայերեն English

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ