Հասարակական

ՊՆ խոսնակը Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու հավանականությունը հիմա ավելի մեծ չի համարում, քանի մեկ ամիս առաջ

1 րոպեի ընթերցում

ՊՆ խոսնակը Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու հավանականությունը հիմա ավելի մեծ չի համարում, քանի մեկ ամիս առաջ

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով վերջին շրջանում Ադրբեջանի կողմից նկատվող ակտիվությանը, նշեց՝ հակառակորդի կողմից պատերազմ սկսելու հավանականությունը հիմա կամ առաջիկա մեկ ամսում ավելի մեծ չէ, քան մեկ ամիս առաջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հովհաննիսյանը նման կարծիք հայտնեց «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում:

«Հակառակորդը զինվում է, պատրաստվում է պատերազմի և չի թաքցնում դա: Ադրբեջանի ռազմական ղեկավարությունը երբեք չի թաքցնում, որ պատրաստվում է «հետ նվաճել» իր կորցրածը: ՊՆ-ի կանխատեսումները հետևյալն են, որ հակառակորդի նմանատիպ գործողությունների պետք է պատրաստ լինել ցանկացած րոպեի, քանի որ ուժերն ու միջոցները բավականին խիտ են երկու կողմից։ Բայց, միևնույն ժամանակ, ասել, որ առաջիկա մեկ շաբաթում կամ ամսում պատերազմ սկսելու հավանականությունը ավելի մեծ է, քան մեկ ամիս առաջ էր, սխալ կլինի»,-ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ՊՆ-ն չի բացառում, որ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել: Անդրադառնալով մարդկանց շրջանում նկատվող անհանգստությանը՝ նա նշեց՝ դա նորմալ է, սակայն խուճապ չկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում