Հասարակական

Ընտրություններին լրատվամիջոցների հավատարմագրումը պետք է լինի խիստ հասցեական. ԸՕ բարեփոխումների քննարկում

1 րոպեի ընթերցում

Ընտրություններին լրատվամիջոցների հավատարմագրումը պետք է լինի խիստ հասցեական. ԸՕ բարեփոխումների քննարկում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընտրություններին լրատվամիջոցների հավատարմագրումը պետք է լինի խիստ հասցեական: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած ընտրական օրենսդրության բարեփոխումների հարցի շուրջ քննարկման ժամանակ այս հարցը բարձրացրեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար Գեղամ Մանուկյանը: Նրա խոսքով՝ քվեարկության օրը բազմաթիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ լրագրողների բեյջերով գործունեություն են ծավալում:

«Եկեք աչքակապություն չանենք, բոլորս էլ գիտենք, որ մեկ լրատվամիջոցի 50 բեյջ է տրվում, հետո, չգիտես ինչպես, այդ բեյջերը հասարակական կազմակերպությունների ձեռքում են հայտնվում: «Գռդոնչի» լրատվամիջոցներին չպետք է այդքան բեյջեր տրվեն, լրատվամիջոցը պետք է ապացուցի, որ այդքան լրագրող ունի ու վճարում է նրանց»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն էլ նշեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրված բեյջերը, հավատարմագրերը պետք է լինեն անվանական, այլ ոչ թե մեկ լրատվամիջոցի մի քանի տասնյակ բեյջ տրվի, հետո պարզ չլինի, թե դրանք ում են հասնում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում