Հասարակական

Հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ

1 րոպեի ընթերցում

Հարուցվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա հունիս ամսվա ընթացքում հարուցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 66 վարույթ:

Ինչպես«Արմենպրես»-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացրին, վարույթները հարուցվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի 5-րդ մասով («հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելը») նախատեսված առերևույթ իրավախախտման հատկանիշներով:

Վարույթների արդյունքներով կայացվել են վարչական տույժ կիրառելու մասին 15 որոշում, գործի վարույթը կարճելու մասին՝ 17 որոշում. 34 գործերի քննությունը կիրականացվի հուլիս ամսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում