Հասարակական

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Ալեքսանդր Սարգսյանի տանը

1 րոպեի ընթերցում

ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Ալեքսանդր Սարգսյանի տանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին գործողություններ է իրականացնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր` Ալեքսանդր Սարգսյանի տանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատեց ԱԱԾ մամուլի խոսնակՍամսոն Գալստյանը:

«Որոշակի գործողություններ իրականացվում են: Մամուլին փոխանցելու այլ տեղեկատվություն առայժմ չունենք, սակայն ավելի ուշ՝ այսօր երեկոյան, կամ վաղը առավոտյան կլինի պաշտոնական տեսանյութ»,-ասաց նա:

Հունիսի 25-ին Ալեքսանդր Սարգսյանը բերման էր ենթարկվել Երևանի Սայաթ Նովա փողոցից՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով, սակայն հետո ազատ էր արձակվել:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում