Հասարակական

«Գազպրոմ Արմենիա»-ն հիշեցնում է հեղուկացված  գազի օգտագործման ժամանակ անվտանգության պահանջները պահպանելու մասին

1 րոպեի ընթերցում

«Գազպրոմ Արմենիա»-ն հիշեցնում է հեղուկացված  գազի օգտագործման ժամանակ անվտանգության պահանջները պահպանելու մասին

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում հեղուկացված գազի ներկրման, իրացման, շարժական կետերի տեղադրման, գազաբալոնների լցավորման ու դրանց շահագործման գործառույթները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն չի իրականացնում: Դրանք իրականացվում են տարբեր կազմակերպությունների և անհատ ձեռներեցների կողմից ՝ համապատասխան լիզենզիաների առկայության պայմաններում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից:

Այնուամենայնիվ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հարկ է համարում հիշեցնել, որ անհրաժեշտ է հեղուկացված գազի օգտագործման ժամանակ պահպանել անվտանգության պահանջների մի քանի դրույթներ՝

  • չտեղադրել բազմաբնակարան շենքերում հեղուկացված գազի բալոնները տեխնիկական պայմանների բացակայության դեպքում,
  • չտեղափոխել հեղուկացված գազի բալոններն անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներով,
  • չօգտագործել երկարատև շահագործման ընթացքում կուտակված նստվածքներով հեղուկացված գազի բալոններ,
  • չլիցքավորել չփորձարկված, ժամկետանց, մեխանիկական վնասվածքներով հեղուկացված գազի բալոններ:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում