Հասարակական

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Նարինե Մարգարյանը

1 րոպեի ընթերցում

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Նարինե Մարգարյանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում մեկնարկել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`նիստին ներկա հոգաբարձուների խորհրդի 11 անդամները միաձայն Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի նախագահի պաշտոնում ընտրեցին Ռայմոնդ Գևորգյանին: Վլադիմիր Վարդանյանը նշանակվեց հոգաբարձուների խորհրդի քարտուղար: Նիստը վարող խորհրդի անդամներից ամենատարեցը` Հրանուշ Խառատյանն ասաց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով արդեն հաստատվել է հոգաբարձուների խորհրդի կազմը:

Նիստի ընթացքում մրցույթ հայտարարվեց Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնի ընտրության համար: Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը առաջարկեց թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները հանձնել ինստիտուտի գիտքարտուղար Նարինե Մարգարյանին: Առաջարկը խորհրդի անդամներն ընդունեցին միաձայն:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում