ՀՀ ԶՈՒ-ը ձեռք կբերի նոր սպառազինություն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերը նախատեսում է մի շարք նոր սպառազինություններ ձեռքբերել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Սպառազինությունների մի մասը արդեն ստացել ենք, մի մասը ընթացքի մեջ է: Նոր սպառազինության ձեռքբերման վերաբերյալ շարունակական բանակցություններ են ընթանում: Նոր ձեռք բերված բոլոր սպառազինությունների վերաբերյալ անհրաժեշտության դեպքում տեղեկություններ կնեկայացվեն հասարակությանը»,- ասաց Դավթյանը:

Հայերեն English Русский