Հասարակական

ԶՈՒ-ն անմիջապես Մանվել Գրիգորյանին ոչինչ չի փոխանցել. Արտակ Դավթյան

1 րոպեի ընթերցում

ԶՈՒ-ն անմիջապես Մանվել Գրիգորյանին ոչինչ չի փոխանցել. Արտակ Դավթյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերը անմիջապես Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին ոչինչ չեն փոխանցել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

Արձագանքելով հայտարարությանը, որ Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված «Զինվորի բաժին» գրառումներով ապրանքներն և ներքնազգեստը օրինական կերպով են տրվել ԵԿՄ-ին, Արտակ Դավթյանը պատասխանեց.

«ԵԿՄ-ին տրամադրելը դեռ չի նշանակում տրամադրել Մանվել Գրիգորյանին: Դրանք տարբեր հասկացություններ են և, համապատասխան իրավապահ մարմինները կպատասխանեն հարցին, թե ինչպես է այն հայտնվել անհատի մոտ: Զինված ուժերը անմիջապես գեներալ Մանվել Գրիգորյանին ոչինչ չեն փոխանցել»,- ասաց Դավթյանը:

Նա նշեց, որ բանակից ապրանքների տրամադրման կարգը վերանայվելու և խստացվելու է, իսկ ԵԿՄ-ին որևէ բան չտրամադրելու հարցը չի քննարկվում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում