Հասարակական

ՀՀ վարչապետի կոչից հետո զինծառայությունից խուսափած 156 մարդ է ներկայացել. Արտակ Դավթյան

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի կոչից հետո զինծառայությունից խուսափած 156 մարդ է ներկայացել. Արտակ Դավթյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայրենիք վերադառնալու ու հայկական բանակում պարտքը կատարելու կոչին հետևել է մոտ 300 քաղաքացի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Կոչին արձագանքել է մոտ 300 հարյուր մարդ, նրանցից նվազագույնը 156-ը նախկինում զինծառայությունից խուսափածներն են, ովքեր ներկայացել են ու պատրաստ են կատարել իրենց ծառայությանը», - ասաց Դավթյանը:

Նա նշեց, որ տվյալ զորակոչիկների համար նույն հավասար սկզբունքներն են, ինչ կազմակերպվում է մնացած բոլոր զորակոչիկների համար, և որևէ խնդիր այս պահի դրությամբ չկա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում