ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները որոշակի գործողություններ են իրականացնում Հալաբյան փողոցում գտնվող գրասենյակներից մեկում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից:
Լրատվական կենտրոնից հայտնեցին, որ իրականացվող գործողությունների մասին առաջիկայում կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Ըստ մամուլում շրջանարվող լուրերի՝ ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում քրեական հեղինակություն համարվող Արմեն Հարությունյանին ( Արմեն Կանևսկոյ) պատկանող գրասենյակում:
Կարդացեք հոդվածը` Русский