Հասարակական

Ալեքսանդր Սարգսյանի հետ բերման է ենթարկվել ևս երեք անձ. Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացնում

1 րոպեի ընթերցում

Ալեքսանդր Սարգսյանի հետ բերման է ենթարկվել ևս երեք անձ. Ոստիկանությունը նոր մանրամասներ է ներկայացնում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացված է Ալեքսանդր Սարգսյանին բերման ենթարկելու գործողությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հունիսի 25-ին, ժամը 17:20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները Սայաթ-Նովա փողոցում կանգնեցրել են Ալեքսանդր Սարգսյանի և նրան ուղեկցող անձանց մեքենաները:

Ապօրինի զենք պահելու կասկածանքով Ալեքսանդր Սարգսյանն ու երեք հոգի բերման են ենթարկվել Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, հանգամանքները պարզվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում