Փաստ մեկնաբանությամբ

Էրդողանը հաղթեց, բայց իր ղեկավարած կուսակցությունն ունեցավ վարկանիշի անկում. Սաֆրաստյան

4 րոպեի ընթերցում

Էրդողանը հաղթեց, բայց իր ղեկավարած կուսակցությունն ունեցավ վարկանիշի անկում. Սաֆրաստյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում կայացած արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ առաջիկայում կտեսնենք Էրդողանի կողմից միանձնյա կառավարում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստայնը նշեց, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստացավ այն, ինչ ցանկանում էր:

«Նա ժողովրդի քվեները ստանալու համար խոստացել էր վերափոխումներ, և, ինչպես ինքն է նշել, պետք է ի հայտ գա նոր Թուրքիա: Այդուհանդերձ, թեպետ Էրդողանի ղեկավարած կուսակցությունը, դաշինքի մեջ մտնելով, հաղթեց, բայց, ըստ էության, արձանագրեց 7 տոկոս ձայների պակաս, քան նախկին ընտրություններում ունեցել էր: Սա նշանակում է, որ կուսակցության հեղինակությունը սկսում է անկում ապրել, և դա հասականալով՝ Էրդողանը գնաց վաղաժամ ընտրությունների»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով՝ Էրդողանի կուսակցության հեղինակության անկումը պայմանավոված է այն հանգամանքով, որ վերջին տարիներին Թուրքիայում տնտեսական աճի տեմպերը թուլացել են, թուրքական լիրայի կուրսը բավական անկում է ապրում, երկրում սոցիալական վիճակը փոխվել է:

Խոսելով Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության և «Ազգայնական շարժում» կուսակցության դաշինքի մասին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիայի քաղաքականության մեջ ազգայնական տարրերը լայն տարածում կունենան:

«Ինչպես գիտեք, «Ազգայնական շարժում» կուսակցության մեջ պառակտում եղավ, բայց կուսակցության ղեկավարն այնպես կազմակերպեց քաղաքական գործընթացները, որ Էրդողանի կուսակցության հետ մտան դաշինքի մեջ և պահպանեցին իրենց ձայները: Կարծում եմ, որ առաջիկայում պանթուրքիստական գաղափարները նոր պայմաններում ոչ միայն պահպանվում են, այլև տարածում են ստանալու, մեծ ազդեցություն են ունենալու Թուրքիայի քաղաքականոթյան վրա»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագետը կարևոր համարեց քրդամետ համարվող Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության ձեռքբերումը՝ մտնելով խորհրդարան: Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց, որ մինչ ընտրությունները հարցումներն իրարամերժ արդյունքեր էին ցույց տալիս, և խորհրդարան անցնելու շեմը հաղթահարելը հարցական էր, սակայն կուսակցությունը կարողացավ դա անել:

«Եվ դա արվեց այն պայմաններում, երբ այս կուսակցության դեմ աննախադեպ ճնշումներ իրականացվեցին, կուսակցության ղեկավարությունը մեծ մասն էլ գտնվում էր բանտերում: Այս կուսակցությունը ճնշումների պայմաններում կարողացավ մտնել խորհրդարան: Սա վկայում է այն մասին, որ քրդական հարցը Թուրքիայում ոչ միայն պահպանում է իր սրությունը, այլև գնալով, կարծում եմ, որ այդ ուղղությամբ մոտակա տարիներին լուրջ զարգացումներ կլինեն»,-ավելացրեց թուրքագետը:

Թուրքիայի գործող նախագահ Էրդողանն արտահերթ նախագահական ընտրություններում ստացել է ձայների 52.5 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում գտնվող ընդդիմադիր, քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) թեկնածու Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 30.6 տոկոսը: Երրորդ հորիզոնականում է ընտրություններին բանտից մասնակցող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը՝ 8.3 տոկոս: «Լավ» կուսակցության թեկնածու Մերալ Աքշեները հավաքել է ընդամենը 7.3 տոկոս:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքում՝ 600 պատգամավորական մանդատ ունեցող խորհրդարանում ԱԶԿ-ԱՇԿ («Ազգայնական շարժում» կուսակցություն) դաշինքն ունի 343 պատգամավորական մանդատ (ԱԶԿ-ն՝ 295, ԱՇԿ-ն՝ 48): ՀԺԿ-ն ունի 147, ԺԴԿ-ն՝ 67, «Լավ» կուսակցությունը՝ 43: Ընտրություններում գրանցվել է քաղաքացիների մասնակցության ռեկորդային բարձր ցուցանիշ՝ 87.5 տոկոս:

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Քաղաքականություն

Վերլուծաբանն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցային գործընթացի համար անհրաժեշտ նախապայմաններ չի տեսնում

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանը ցանկացած հարթակում պետք է պնդի Գրանադայի օրակարգը․ վերլուծաբանը՝ Ալմաթիում Միրզոյան-Բայրամով սպասվող հանդիպման մասին

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի ու ԵՄ-ի հարաբերությունների սերտացումն ուղղված չէ Իրանի դեմ․ քաղաքագետ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

Ստոլտենբերգի հայաստանյան այցն ուներ կանխարգելիչ և ռազմավարական նշանակություն. քաղաքագետի վերլուծությունը

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Փաստ մեկնաբանությամբ

Գալիս է մի շրջան, երբ հութիները դառնում են կարևոր և ազդեցիկ ուժ Մերձավոր Արևելքում․ արաբագետ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

Փաստ մեկնաբանությամբ

Հայ-ռուսական հարաբերություններում առկա է խորը ճգնաժամ. վերլուծաբանն անդրադարձել է վերջին զարգացումներին և հնարավոր միտումներին

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Փաստ մեկնաբանությամբ

ՌԴ-ում նախագահական ընտրությունների գործընթացը ոչ այնքան անձանց, որքան քաղաքական պրոյեկտների պայքար է․ քաղաքագետի վերլուծությունը

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Փաստ մեկնաբանությամբ

Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթը քաղաքական առումով անչափ կարևոր է․ փորձագետ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Փաստ մեկնաբանությամբ

Իրաքյան Քրդստանը Մերձավոր Արևելքում դիտարկվում է որպես փոքր Իսրայել․ քրդագետը՝ վերջին զարգացումների և իրանական ավիահարվածների մասին

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Փաստ մեկնաբանությամբ

Ահաբեկչությունը սպասելի էր, որովհետև ցանկանում են Իրանին ներքաշել պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի մեջ․ իրանագետի կարծիքը

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

Փաստ մեկնաբանությամբ

Վրաստանին առնչվող ԵՄ որոշումը կարող է ցուցիչ լինել նաև Հայաստանի համար․ վրացագետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում