Հասարակական

Սահմանվել է պետական ծառայողների կողմից բնակարանների ձեռքբերման համար նախատեսված դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը

2 րոպեի ընթերցում

Սահմանվել է պետական ծառայողների կողմից բնակարանների ձեռքբերման համար նախատեսված դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանի հրամանով հաստատվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ձևը, միաժամանակ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ սահմանելով 2018 թվականի հուլիսի 23-ը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:

ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1734-Ն որոշմամբ (http://minurban.am/lows/files/303514754_1734k.pdf) հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի NN 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վաճառքի կարգը:

Կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանվել է, որ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն:

Դիմում-հայտերի, գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետի, ինչպես նաև տեղեկանքի ձևին հնարավոր է ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով` http://minurban.am/lows/files/6430.pdf:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում