Հասարակական

Աշտարակ-Թալին ճանապարհին ավտովթարի հետևանքով կա մեկ զոհ, երկու վիրավոր

1 րոպեի ընթերցում

Աշտարակ-Թալին ճանապարհին ավտովթարի հետևանքով կա մեկ զոհ, երկու վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «911» ծառայությանը հունիսի 22-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Թալին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: «Արմենպրես»-ին արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Թալին ավտոճանապարհի մոտ 20-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդը՝ Ռ. Ղ., ծնված 1954 թ.) և «Lada Kalina» մակնիշի (վարորդը՝ Ա. Պ., ծնված 1975 թ.) ավտոմեքենաները: Բախման հետևանքով Ռ. Ղ.-ն տեղում մահացել է:

«Lada Kalina» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Ա. Պ.-ն և ուղևորը` Ս. Պ.-ն (ծնված 1996 թ.) տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, այնուհետև Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում