Հասարակական

Վերաքննիչ դատարանը մերժեց դատախազի բողոքը. Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջ

2 րոպեի ընթերցում

Վերաքննիչ դատարանը մերժեց  դատախազի բողոքը. Մասիսի քաղաքապետը կմնա ազատության մեջ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերաքննիչ դատարանը մերժեցՄասիսի քաղաքապետին ազատ արձակելու վերաբերյալ դատախազի բողոքը: Արդյունքում Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը կմնա ազատության մեջ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մասիսի քաղաքապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումով Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանըազատ էր արձակվել:Հունիսի 5-ին քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը որոշում էր կայացրել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա տեղակալ Կարեն Օհանյանի լիազորությունները դադարեցրնել, գտնելով,որբավարարհիմքերկանենթադրելու,որպաշտոնումմնալով՝նրանքկխոչընդոտենմինչդատականվարույթումգործիքննությանը: Մասիսի քաղաքապետն Դավիթ Համբարձումյանը հայտարարություն էր տարածել, նշելով, որ տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը չի նախատեսում «համայնքի ղեկավարի պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման» ինստիտուտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում