Հասարակական

Արցախի Շեխեր գյուղի մոտակայքում գայլի հարձակումից տուժած 10-ամյա տղան մահացել է

1 րոպեի ընթերցում

Արցախի Շեխեր գյուղի մոտակայքում գայլի հարձակումից տուժած 10-ամյա տղան մահացել է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան» ՓԲԸ-ից հունիսի 19-ին ոստիկանության քաղաքային վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 07:50-ին կանչով մեկնած խումբը Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքից «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ է տեղափոխել Հադրութի շրջան Տումի գյուղի բնակիչ՝ 2007թ. ծնված Կ.Գ-ի դիակը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Արցախի Հանրապետության ոստիկանության լրատվական բաժնից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մայիսի 28-ին գայլի կծելու հետևանքով Կ.Գ-ն ստացել էր վերքեր և հունիսի 19-ին առողջական վիճակը կտրուկ վատթարանալու հետևանքով «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին, Մարտունու շրջանի Շեխեր գյուղի մոտակայքում մահացել է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում