Հասարակական

Արթուր Վանեցյանը հորդորում է Արզուման Հարությունյանի ազնվությանը չկասկածել

1 րոպեի ընթերցում

Արթուր Վանեցյանը հորդորում է Արզուման Հարությունյանի ազնվությանը չկասկածել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն իր նորանշանակ տեղակալ Արզուման Հարությունյանին համարում է բարձր պրոֆեսիոնալ և հորդորում նրա ազնվությանը չկասկածել։ Այդ մասին Վանեցյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Արզուման Հարությունյանի նշանակումը միանշանակ չի ընկալվում։

«Եվս մեկ անգամ նշենք, որ առաջնորդվում ենք փաստերով, այլ ոչ թե ենթադրություններով։ Եթե մեկդ կներկայացնի որևէ փաստ, որ Արզուման Հարությունյանը չի կատարել իր պարտականությունները, կամ խառնված է որևէ կոռուպցիոն սխեմաների մեջ, հավաստիացնում ենք, որ դրան ընթացք կտրվի։ Բայց հավաստիացնում եմ ձեզ, որ Արզուման Հարությունյանն ազնիվ, հայրենասեր գեներալ է, որն աշխատում է ի փառս Հայաստանի Հանրապետության»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Վանեցյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում