Մանվել Գրիգորյանի պաշտպանը դադարեցրել է պատգամավորին իրավաբանական օգնություն տրամադրելը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանն այլևս չի շարունակելու պատգամավորին իրավաբանական օգնություն տրամադրել: Ինչպես տեղեկանցնում է «Արմենպրես»-ը, Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հունիսի 16-ին հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալված Մանվել Գրիգորյանի գործով առկա էին այլ հանգամանքներ, որոնց մասին ինքը տեղեկացված չի եղել:

«Երեկ վարչապետի ելույթից, ինչպես նաև երեկոյան ԱԱԾ տեսանյութի հրապարակումից հետո եկել եմ անակնկալի, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը ստանձնելու պահին՝ խմբի կազմում ապօրինաբար զենք-զինամթերք պահելու կասկածանքից բացի, գործով առկա են այլ հանգամանքներ, որոնց մասին մինչ այդ տեղեկացված չեմ եղել, անգամ նախաքննության մարմինը նման կասկածանք առաջադրած չի եղել և նյութ չի տրամադրել։ Ներկա պայմաններում նպատակահարմար չեմ գտնում այլևս շարունակելու իրականացնել Մ. Գրիգորյանին իրավաբանական օգնություն ցույց տալը, և իմ առաջարկությամբ, Մ. Գրիգորյանի համաձայնությամբ (ինչն օրենքով պարտադիր է) նախաքննության մարմինը քիչ առաջ արձանագրեց այդ փաստը, և ես դադարել եմ նրա պաշտպանը լինելուց»,- գրել է Անանյանը:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը հունիսի 16-ինձերբակալվել է: ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը բերման է ենթարկվել և ձերբակալվել`ՀՀ քրեական օրենսգրքի235-րդ հոդվածի2-րդ մասով(«Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը»)նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:Հայաստանի Հանրապետության Սահմանադրության96-րդ հոդվածով սահմանված կարգով,ԱԺ պատգամավորին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացվել է ՀՀ ԱԺ նախագահը:

Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որումմանրամասներ էր հայտնումԱզգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալության և նրան պատկանող տարբեր շինություններից հայտնաբերված ռազմամթերքի ծավալների մասին:

Ուշագրավ է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ ռազմամթերք: Արշալույս գյուղի հանգստյան տուն, 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվել են նաև տասնյակ սեփականության վկայականներ:

ԱԺ պատգամավորը հանգստյան տանը հայտնաբերվել է սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ է դարձել, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով:

Հայերեն English Русский

ONEX-ը գործարկեց ROXY-ին՝ Հայաստանում առաջին օնլայն գնումների AI օգնականին

Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի ընտանիքներին հատուկ կարգավիճակ տալու հարցով լուծում դեռ չի գտնվել. Թորոսյան

Եվրոպական մի շարք ընկերություններ հայտնել են սուպերմարկետների սառնարանների վրա նոր կիբերհարձակումների մասին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 02/11/26

Ասիական ինդեքսներ - 02/11/26

2027-ին նախատեսվում է ներդնել տարեցների խնամատարության ծրագիր

«Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում

Անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիների աջակցության ծրագիրը շարունակելու հարցը քննարկվում է. Թորոսյան

Տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող Գ.Թ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Աշխատանքի և բարեկեցության նախարարության 2027 թվականի բյուջեն կկազմի 1 տրիլիոն 84 միլիարդ դրամ