Հասարակական

ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետն ընդունել է ՄԹ ԶՈՒ 160-րդ հետևակային բրիգադի հրամանատար բրիգադի գեներալ Ալան Ռիչմոնդին

1 րոպեի ընթերցում

ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետն ընդունել է ՄԹ ԶՈՒ 160-րդ հետևակային բրիգադի հրամանատար բրիգադի գեներալ Ալան Ռիչմոնդին

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանն հունիսի 14-ին ընդունել է Միացյալ Թագավորության ԶՈՒ 160-րդ հետևակային բրիգադի հրամանատար բրիգադի գեներալ Ալան Ռիչմոնդին, որին ուղեկցել է ՀՀ-ում ՄԹ ռազմական կցորդ, փոխգնդապետ Դեյվ Էթելին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Պն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՄԹ ԶՈՒ 160-րդ բրիգադը հանդիսանում է ՀՀ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցության հիմնական գործընկերը, որի անձնակազմի հետ ամենամյա համագործակցության պլանի համաձայն անցկացվում են մի շարք միջոցառումներ ՀՀ-ում և Միացյալ Թագավարությունում` դասընթացներ, մարտավարական վարժանքներ, փորձի փոխանակում և այլն:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության շրջանակներում այս տարվա ընթացքում պլանավորված միջոցառումների հետ կապված հարցեր:

Այս օրերին Հայաստանում է գտնվում է ՄԹ ԶՈՒ 160-րդ բրիգադի նվագախումբը, որը հունիսի 15-ին Երևանում ՀՀ ԶՈՒ զինվորական նվագախմբի հետ համատեղ բացօթյա համերգ կտա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում