ԱԱԾ-ն բացահայտել է խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը:

Մասնավորապես, պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացի Ա.Կ-ն, 2018թ. հունիսի 7-ին Մեղրիի անցակետով մուտք գործելով Հայաստան, տաքսի ավտոմեքենայով ուղևորվել է հայ-իրանական սահմանի` նախապես պայմանավորված հատվածը, որտեղ ԻԻՀ կողմից սահմանը հատած հանցակիցը նրան է փոխանցել առանձնապես խոշոր չափերով` շուրջ 4 կգ «ափիոն» տեսակի և շուրջ 6 կգ «հերոին» տեսակի թմրամիջոցներով 5 փաթեթ։ Այնուհետև իրացման նպատակով այն ապօրինի փոխադրել է դեպի Գորիս քաղաք՝ նախապես պայմանավորված վայրում պահելու և պատվիրատուին փոխանցելու մտադրությամբ, սակայն ճանապարհին՝ Կապան քաղաքում, ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից: Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները` ԱԱԾ աշխատակիցները նույն օրը դարանակալել և ձերբակալել են նաև թմրամիջոցների հիշյալ խմբաքանակը վերցնելու համար նշված վայր ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Ս-ին:

Ըստ օպերատիվ աղբյուրների` հայտնաբերված «ափիոն» և «հերոին» տեսակի թմրամիջոցների ընդհանուր արժեքը «սև շուկայում» կարող է կազմել շուրջ 920 հազար ԱՄՆ դոլար:

ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի («Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը») և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի («Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն` իրացնելու նպատակով դրանց ապօրինի ձեռք բերելը, պահելը և փոխադրելը») հատկանիշներով:

Գ.Ս-ին և Ա.Կ-ին մեղադրանք է առաջադրվել, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:Կատարվում է նախաքննություն, միջոցներ են ձեռնարկվում հանցավոր խմբի մյուս անդամներին բացահայտելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն English Русский

Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր

Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան

Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան