Հասարակական

Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը լիարժեք չի գործում. ՄԻՊ

2 րոպեի ընթերցում

Լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար պատասխանատվության ենթարկելու մեխանիզմը լիարժեք չի գործում. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորեց Հայաստանում խոսքի ազատության խթանումը և լրագրողների մասնագիտական աշխատանքի պաշտպանվածությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Արևելյան գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով քննարկման ժամանակ Թաթոյանը նշեց, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար պատասխանատվության մեխանիզմը լիարժեք չի գործում, և այդ լիարժեք չգործելու պատճառով է, որ լրագրողների մոտ կա արդարացի ընկալում այն մասին, որ իրենց աշխատանքը պետության կողմից լիարժեք պաշտպանված չէ:

«Իրականում այս մոտեցումը պայմանավորված է նաև մի քանի խորքային պատճառներով: Այս խնդիրը լուծման առումով ես ինքս կարծում եմ, որ պետք է սկզբունքային մի քանի հարց լուծել:

Նախ՝ պետք է մշտապես գործել լրագրողի աշխատանքի ազնվության և բարեխղճության կանխավարկածով: Սա չափազանց կարևոր է, որովհետև լրագրողը ինքն ունի բարձր պատասխանատվություն ու կոչում առաջնորդվելու հենց օրենքի գերակայության և պատասխանատու լրագրության սկզբունքով»,- ընդգծեց Թաթոյանը:

Նրա խոսքով` չափազանց կարևոր է լրագրողի հետ տարվող աշխատաքը նրանց շարունակական կարողությունների զարգացման առումով, որը հնարավոր է իրականացնել վերապատրաստման միջոցով:

ՄԻՊ-ը կարևորեց նաև հասարակություն-պետություն կապի ամրապնդումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում